2088 թվական։
Հայքում գրեթե կես դար է՝ հաստատվել է կառավարման նոր մոդել՝ Կարգավարություն՝ փոխարինելով 2020-ականների վերջին ժողովրդավարության անվան ներքո տիրող քաղաքական քաոսին։ Իշխանությունն այլևս բխում է Կարգից՝ ազգի և պետության հիմնական օրենքից, որը գտնվում է Կարգապահների տան մշտական հսկողության ներքո։
Հիսուն տարի անց ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է Տունը կամ ինչով է այն զբաղվում։ Ոչ ոք չի ճանաչում գեթ մեկ մարդու, ով եղել է Տան ներսում։ Եվ իրականում ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում... բացի «Հայ պետական մտքի պատմության» դասախոս Կարինե Բակունցից, ով անանուն հրավերն ընդունելով՝ հայտնվում է Կարգապահների տանը։
Խորհրդավոր հյուրընկալի ուղեկցությամբ Կարինեն շրջում է Տան առեղծվածային սենյակներով՝ բացահայտելու այս պետական ուրույն կառույցի գաղտնիքները։ Սակայն որքան շատ է տեղեկանում Տան մանրամասներին, այդքան ավելի է տագնապում իրեն հուզող հիմնական հարցից. ի՞նչ գիտի Տունն իր մասին, որին նույնիսկ ինքն է անտեղյակ։
top of page
$28.00Price
0/100
Նոր գնումները կառաքվեն հունիսի երկրորդ կեսին
bottom of page
