top of page

2088 թվական։

 

Հայքում գրեթե կես դար է՝ հաստատվել է կառավարման նոր մոդել՝ Կարգավարություն՝ փոխարինելով 2020-ականների վերջին ժողովրդավարության անվան ներքո տիրող քաղաքական քաոսին։  Իշխանությունն այլևս բխում է Կարգից՝ ազգի և պետության հիմնական օրենքից, որը գտնվում է Կարգապահների տան մշտական հսկողության ներքո։

 

Հիսուն տարի անց ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է Տունը կամ ինչով է այն զբաղվում։  Ոչ ոք չի ճանաչում գեթ մեկ մարդու, ով եղել է Տան ներսում։  Եվ իրականում ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում... բացի «Հայ պետական մտքի պատմության» դասախոս Կարինե Բակունցին, ով անանուն հրավերն ընդունվելով՝ հայտնվում է Կարգապահների տանը։ 

 

Խորհրդավոր հյուրընկալի ուղեկցությամբ Կարինեն շրջում է Տան առեղծվածային սենյակներով՝ բացահայտելու այս պետական ուրույն կառույցի գաղտնիքները։  Սակայն որքան շատ է տեղեկանում Տան մանրամասներին, այդքան ավելի է տագնապում իրեն հուզող հիմնական հարցից. ի՞նչ գիտի Տունն իր մասին, որին նույնիսկ ինքն է անտեղյակ։

Կարգապահների տունը

$28.00Price
0/100
Quantity
  • «Կարգապահների տունը»
    Ստեփան Խզրթյան

    Երևան 2024

     

    Ժանր` քաղաքական-փիլիսոփայական վեպ

    Խմբագիր՝ Սյուզան Հարությունյան

    Ձևավորումը՝ Մարիամ Մալխասյանի

    Հրատարակիչ՝ Թիվ 405

    Լեզու՝ հայերեն

    Կազմ՝ կոշտ

    Էջեր՝ 236

    Չափեր՝ 157x206մմ

    Քաշ՝ 375 գրամ

    ISBN-13: 9789939118369

    ISBN-10: 9939118368

© 2024-2026 Ստեփան Խզրթյան

bottom of page