top of page
Book Cover (shadow).png

Կարգապահների
տունը

Քաղաքական վեպ՝

Ստեփան Խզրթյանից

House of Keepers of the Order - Graphics

2088 թվական,
Հայք։

Հայքում գրեթե կես դար է՝ հաստատվել է կառավարման նոր մոդել՝ Կարգավարություն՝ փոխարինելով 2020-ականների վերջին ժողովրդավարության անվան ներքո տիրող քաղաքական քաոսին։  Իշխանությունն այլևս բխում է Կարգից՝ ազգի և պետության հիմնական օրենքից, որը գտնվում է Կարգապահների տան մշտական հսկողության ներքո։

Հիսուն տարի անց ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է Տունը կամ ինչով է այն զբաղվում։  Ոչ ոք չի ճանաչում գեթ մեկ մարդու, ով եղել է Տան ներսում։  Եվ իրականում ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում... բացի «Հայ պետական մտքի պատմության» դասախոս Կարինե Բակունցին, ով անանուն հրավերն ընդունվելով՝ հայտնվում է Կարգապահների տանը։ 

Խորհրդավոր հյուրընկալի ուղեկցությամբ Կարինեն շրջում է Տան առեղծվածային սենյակներով՝ բացահայտելու այս պետական ուրույն կառույցի գաղտնիքները։  Սակայն որքան շատ է տեղեկանում Տան մանրամասներին, այդքան ավելի է տագնապում իրեն հուզող հիմնական հարցից. ի՞նչ գիտի Տունն իր մասին, որին նույնիսկ ինքն է անտեղյակ։

Novel Anchor
Author Anchor

Ստեփան Խզրթյան

Փաստաբան, ձեռներեց, հրապարակախոս

Ստեփան Խզրթյանի մասնագիտական գործունեություն գտնվում է իրավունքի, կառավարման և հայկական ինքնության հատման կետում։

Որակավորված փաստաբան է Հայաստանի Հանրապետությունում և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, հանդիսանում է հատուկ հարցերով իրավախորհրդատու։

Համահիմնադրել է «Կորպորա» ընկերությունը, որն զբաղվում է իրավաբանական և հարկային տեխնոլոգիաների մշակմամբ, ինչպես նաև «Հույս» հիմնադրամը, որն աջակցում է հայ երիտասարդներին գերազանց կրթություն ձեռք բերել։

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է։  Բնակվում է Երևանում և Բոստանում՝ կնոջ և որդու հետ։

  • LinkedIn
  • Instagram
  • X
ARS_2090 (cropped)_edited.jpg
Gallery Anchor
Contact

Ուրախ կլինեմ լսել Ձեզնից։

© 2024-2026 Ստեփան Խզրթյան

bottom of page